«Միայն Փաշինյանի կառավարման տարիներին կարող է մարդը նույն արարքի համար թե՛ հերոսացվի ու թե՛ կալանավորվի»․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Սա է Փաշինյանի «հերոսության» մոդելի գաղնիքը։ Ըստ իրավապահների՝ Տիրան Խաչատրյանը, 2020 թվականի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ի դեպ, Տիրան Խաչատրյանը նույն գործունեության համար 2020-ին արժանացել է Ազգային հերոսի կոչման՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ: Այսպիսի բան միայն Փաշինյանի կառավարման տարիներին կարող է լինել՝ երբ մարդը նույն արարքի համար թե հերոսացվի ու թե կալանավորվի: Սա է Փաշինյանի «հերոսության» մոդելի գաղնիքը»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36