Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Ավինյա՛ն, դեռ չես հեռացե՞լ պաշտոնից, թե՞ Նիկոլի SMS-ին ես սպասում»․ Ոսկան Սարգսյան

143
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 13:24
«Ավինյա՛ն, դեռ չես հեռացե՞լ պաշտոնից, թե՞ Նիկոլի SMS-ին ես սպասում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ շնորհավորանքներից զատ, այսպիսի խոսքեր կան.
«Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։
Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է»։ 2024-ը եղել է Տիգրան Ավինյանի կողմից բազմահարկ շենքերի աննախադեպ շատ շինթույլտվությունների տրամադրման տարի, կանաչ գոտու վերացման տարի։ 2024-ը եղել է Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից մայրաքաղաքի բյուջեն աննախադեպ մսխելու տարի։ 2024-ը եղել է 7 միլիոն դրամ արժեցող ավիատոմսով Ավինյանի ԱՄՆ թռչելու, Ավինյանի հոր կողմից գյուղացիներին, «Օպել» քշողներին վիրավորելու տարի։ Ավինյան, դեռ չես հեռացե՞լ քաղաքապետի պաշտոնից, թե՞ Նիկոլի SMS-ին ես սպասում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան