Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը համոզելու է, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է»․ Արման Մելիքյան

108
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 10:54
«Իշխանությունը պահելու համար Փաշինյանը համոզելու է, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է»․ Արման Մելիքյան

«Ի՞նչ կապ ունի Արցախի հարցում ի՞նչ բանակցություններ են տարվել, Փաշինյանն է եկել իշխանության և իր իշխանության փուլի համար ինքն է պատասխանատու։ Հայտարարել է, որ իր կետից է սկսում, ինչն էլ հանգեցրել է պատերազմի և Արցախի կորստի։ Ինքը իր արածի և չարածի համար թող պատասխանատվություն վերցնի, մնացածի պատասխանատվության մասին չպետք է մտածի։ Յուրաքանչյուրը թող իր մասին մտածի»,- 24TV-ի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք չափազանցված չեն Փաշինյանի՝ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունները։

«Ուզում է մեղքը կիսել այլոց հետ, ավելին՝ մեղքը բարդել ուրիշների վրա։ Բայց չեմ կարծում, որ դա հաջող մոտեցում է․․․Բանավեճի հրավիրելու նպատակը ճշմարտության վերհանումը չէր, այլ կոնկրետ քաղաքական շահերի սպասարկումն էր, հետևաբար՝ արդարացված էր նախագահների մերժումը»,- ասաց Մելիքյանը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Մելիքյանն ասաց․ «Իրավիճակը գնալով սրվում է մեր ներսում, մեր հարևանությամբ, ես չեմ տեսնում, թե Ալիևը ինչ պատճառ պետք է բռնի, որ կնքի այդ պայմանագիրը, բացառությամբ այն դեպքի, եթե ԱՄՆ-ն իր վրա ուղղակի ճնշում չգործադրի»,- ասաց Մելիքյանը՝ նշելով նաև, որ Փաշինյանը իշխանությունը ամեն գնով պահելու համար փորձելու է համոզել, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է։

«Փաշինյանը իշխանությունը պահելու համար համոզելու է, որ խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարը դեռ պահպանվում է»․ Արման Մելիքյան