«Ահազանգեր ենք ստանում երեկոյան ժամերին տարբեր ժամանցի կենտրոններից հնչող աղմուկի վերաբերյալ»․ Սամվել Հարոյան
«Քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր ենք ստանում հատկապես երեկոյան ժամերին տարբեր ժամանցի կենտրոններից հնչող աղմուկի վերաբերյալ»,- ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը՝ բերելով կոնկրետ օրինակներ․ «Փավստոս Բյուզանդ 17 հասցեի բնակիչներն ահազանգում են, որ իրենց շենքում գործող գիշերային ակումբն ամեն օր խախտում է ժամը 23։00-ից աղմկելն արգելող օրենքը»,- ասաց Հարոյանը՝ զարմանք հայտնելով, թե ինչպես է բնակելի շենքում գիշերային ակումբին գործելու թույլտվություն տրվել։ Նրա խոսքով քաղաքացիները դիմել են ոստիկանություն, սակայն իրավիճակը չի փոխվել։ «Նման օրինակ բողոք կա նաև Խանջյան փողոցի «Օսկար» ակումբի հետ կապված։ Այս մասին մենք բարձրաձայնել ենք ավագանու նոյեմբերի նիստին, սակայն մինչ օրս ահազանգեր ստանում ենք, փաստորեն քաղաքապետարանը հարցի լուծման ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել»,- ասաց Հարոյանը՝ նշելով, որ ամանորյա տոներին մայրաքաղաքի աղմուկին կավելանան նաև հրավառությունների և պայթուցիկների ձայները․ «Չի գործում ՀՀ ԱԺ 2022 թվականին ընդունած օրենքը, ըստ որի հրավառությունը թույլատրելի է միայն պետական տոների ժամանակ»,- նշեց Հարոյանը։ |
Վառվեցին Գորիսի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
5804:12«Այդ օրը գալու է». Քրիստինա Վարդանյան
7802:06Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն զգուշացնում է
8101:00Շրջանառությունից հանվել է տնտեսվարողների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
6900:48«Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը». Տարոն Սիմոնյան
9300:30«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք, ուղիղ եթերով ապացուցեք». Հայկ Կոնջորյան
9700:12