«Ինչո՞ւ եք «կարմիր գծերը» թանկ տարբերակով նորից բերել»․ Գրիգոր Իսկանդարյան
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք, «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք, որովհետև այդ էֆեկտը չի ստեղծելու։ Այդքանից հետո առանց փոփոխության, «կարմիր գծերը» թանկ տարբերակով 2025 թվականի համար նորից ավագանու նիստին եք բերել։ Դուք ձեր աչքերով տեսնում եք, որ կենտրոնը չի բեռնաթափվել, եթե չասենք, որ շատացել են խցանումները»,-Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը՝ հիշեցնելով, որ դատարանը վճիռ է կայացրել և անվավեր ճանաչել այդ որոշումը։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հակադարձեց՝ ասելով, որ դատարանի այդ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, հնարավոր է՝ բեկանվի։ «Դատարանի նման որոշման պատճառն այն է եղել, որ թանկացման հիմնավորումներ չեն եղել, իսկ ներկայում վերաքննիչ բողոքի համար հիմնավորումներ են տարվել դատարան»,- հավելեց Գրիգորյանը։ |
Վառվեցին Գորիսի գլխավոր տոնածառի լույսերը (տեսանյութ)
5804:12«Այդ օրը գալու է». Քրիստինա Վարդանյան
7802:06Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն զգուշացնում է
8101:00Շրջանառությունից հանվել է տնտեսվարողների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
6900:48«Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը». Տարոն Սիմոնյան
9300:30«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք, ուղիղ եթերով ապացուցեք». Հայկ Կոնջորյան
9700:12