Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Չեմ կարծում, որ 1994-ից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ»․ Դանիել Իոաննիսյան

74
Երեկ, 09:36
«Չեմ կարծում, որ 1994-ից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե դու էլեկտորալ ժողովրդավարությամբ երկրում քաղաքական գործիչ ես, ապա քո հիմնական խնդիրը մարդկանց համոզելն է, որ դու ճիշտ ես՝ դիմացինը սխալ։
Դիմացինը, ըստ քեզ, «գիժ է», «դավաճան է», «պոպուլիստ է», թե «нерукопожатый է» քեզ չի հետաքրքրում, եթե մարդիկ իրեն հավատում/հետևում են։ Քո խնդիրը մարդկանց (այդ թվում՝ դիմացինի հետևորդների) կարծիքը փոխելն է։
Հետևապես, գնահատում ես ուղիղ բանավեճում հաղթելուդ հնարավորությունը։ Եթե կարողանալու ես որոշ թվով մարդկանց համոզել, որ դու ես ճիշտը՝ բանավեճին գնում ես։ Եթե չես կարողանալու՝ ամեն տեսակ պատրվակով խուսափում ես։
Հ.Գ. Ես, իրականում, չեմ կարծում, որ մենք 1994 թվականից բանակցել ենք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու շուրջ։ Մեծ հաշվով, դա 1996-ի Լիսաբոնից սկսվեց»։