Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն

83
Երեկ, 21:18
Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն

ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը «ԱրմԼուր»-ի հետ զրույցում հայտնել է անձամբ Ասլանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կհրավիրի։ Խմբակցությունից հեռացնելուց հետո իշխանականները Հակոբ Ասլանյանին կհեռացնեն նաև կուսակցությունից։

Հիշեցնենք՝ Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։

Հայտարարությունից ընդամենը ժամեր հետո Հակոբ Ասլանյանն իր մեղայականը հրապարակեց, թե փոշմանել է, իսկ հայտարարությունն արել է տաք գլխով, ընդ որում, ինչպես Ասլանյանի հրապարակած էկրանապատկեր-ն (screenshot) էր մատնել, զղջման տեքստն ուղարկել էր ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին հեռացրեց խմբակցությունից։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»: