«ՔՊ-ում վախենում են, որ իրենց էլ «աղազարյան» կանեն»․ Թագուհի Թովմասյան
«Նիկոլ Փաշինյանի իշխանական թիմը մարդկանց անձնական կյանք մտնելը, կարմիր գծեր հատելը դարձրել է սովորական երևույթ»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ դիմել է միջազգային կառույցներին, պատգամավորը նշեց․ «Այն, ինչ տեղի է ունեցել պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ինձ համար ծայրահեղ անընդունելի է, ամենևին կարևոր չէ, թե ինչ քաղաքական, մարդկային տարաձայնություններ ու հակասություններ ունեմ նրա հետ։ Այն, որ պատգամավորի անձնական կյանքը հանեցին ու փռեցին քաղաքական թիմի առջև, դա անընդունելի է, և դրա դեմ պետք է գործողություններ ձեռնարկվեն, որպեսզի դա դառնա անթույլատրելի բոլորի համար․․․ Մարդն ունի ազատ հաղորդակցվելու, նամակագրության գաղտնիության իրավունք, ինչո՞ւ պաշտպանված չեն այս մարդու իրավունքները»,- նշեց պատգամավորը։ Թովմասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել՝ մինչև վերջ ոչնչացնել նրանց, ովքեր իր հետ տարակարծություն ունեն, այսինքն՝ ով իր հետ համաձայն չէ՝ իր թշնամին է։ «ՔՊ-ում պատերի տակ խոսում են, բողոքում, բայց վախենում են բարձրաձայնել, իրենց հետևից էլ կընկնեն, վախենում են, որ, ինչպես իրենք են ասում, իրենց «աղազարյան» կանեն։ Աղազարյանին ամենադաժան տեսարանով տանելու են։ Նա լավ էլ պատկերացրել է իր գլխի գալիքը․․․ Ով Նիկոլ Փաշինյանին քննադաում է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան
2702:06«Վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը»». Նորիկ Նորիկյան
4601:12«Ինչու ԵՊՀ 14000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ արշավի մասնակից»․ Մենուա Սողոմոնյան
7400:00«Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա». ՀՀ ՊՆ
61Երեկ, 23:36«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան
58Երեկ, 23:24Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
68Երեկ, 23:19