Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել
![]() Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել: «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավորի ընտրությունն արդեն եղել է՝ ազգությամբ ֆրանսիացի: «Մենք սպասում ենք, որ նաև UWW-ն համաձայնությունը տա, մենք բողոքարկման բան չունենք դատավորի դեմ: Եթե նրանք էլ համաձայն լինեն դատավորի ընտրության հետ և հաստատվի, դատավորը կսկսի աշխատել»,- նշել է Ալեքսանյանը և կարծիք հայտնել, որ մինչև այս տարվա վերջ դատավորի ընտրության հարցը կլուծվի և 2025-ին կսկսեն աշխատել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է արարդար դատավարությունից, որն իրեն զրկել է ոսկուց: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
