ՄԱԿ-ը դատապարտել է ռուս գեներալ-լեյտենանտի դեմ իրականացրած ահաբեկչությունը
![]() ՌԴ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի դեմ ահաբեկչությունից հետո ՄԱԿ-ը կոչ է արել «բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել», բայց ուղղակիորեն չի դատապարտել պայթյունի իրականացումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի՝ դեկտեմբերի 17-ին արված հայտարարությունը։ Նշենք, որ Իգոր Կիրիլովը մահացել է դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Բացի այդ, ահաբեկչության հետևանքով մահացել է գեներալի օգնականը։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ «Սպանություն», «Ահաբեկչություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն»։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
