Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«Հայ 15 ռազմագերիներին սպառնում է ցմահ ազատազրկում»․ Մեսրոպ Առաքելյան

80
Երեկ, 22:30
«Հայ 15 ռազմագերիներին սպառնում է ցմահ ազատազրկում»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների դեմ ընդունված որոշմանը․ «Ադրբեջանի դատախազությունը հայ 15 ռազմագերիների դեմ հարուցված գործերը ուղարկել է դատարան։
Համաձայն մեղադրանքների՝ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը Հայաստանի համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց մասով, ովքեր նույնպես մեղադրվում են Ադրբեջանի կողմից։
Հայաստանի իշխանությունների արձագանքը դեռևս բացակայում է»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան