Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան

78
Երեկ, 23:24
«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՄ նորընտիր պաշտոնյաները որոշել են դադարեցնել ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցող վրաց պաշտոնյաների համար։ Ասում են՝ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ են առաջացել Վրաստանում։
Բնականաբար, նման որոշում չկա և չի կարող լինել հինգերորդ անգամ նախագահ դարձած Ալիևի նկատմամբ, ով բառի բուն իմաստով մեկուսացրել է իր բոլոր մրցակիցներին և երկիրը դարձրել ընտանեկան միապետություն։ Ով Արցախում իրականացրել է էթնիկ զտում և դրա համար անգամ թթու խոսք չի ստացել ԵՄ ինստիտուտներից։
Վերջին շրջանի ԵՄ չինովնիկներն իրենց երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի ամբողջ քաղաքակրթական արժեքը։