Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.

«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան

68
Այսօր, 02:06
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մրցում են, թե ով ավելի հիմար բան կասի․
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին հանրությունը կծանոթանա 2040-ին, երբ բոլորը մահացած կլինեն։ Հիմար ու վիրավորական արտահայտություն, 2040-ին ո՞նց կարող են բոլորը մահացած լինել, մինչ այդ աշխարհի վե՞րջն է լինելու։ Նիկոլ Փաշինյանն և իր պաշտոնյաները մրցում են անհեթեթ բաներ ասելու մեջ, երեսփոխան Ալխաս Ղազարյանն ասել է , որ Նիկոլ Փաշինյանը իդեալական է, ոչ մի թերություն չունի, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա ընդհանրապես գոյություն չունի, Անդրանիկ Քոչարյանն էլ ասում է, որ 2040-ին բոլորը մեռած են լինելու։ Այսպիսի հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան