«Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ»․ Հակոբ Ասլանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Ֆակտոր»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ որոշում է կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը։ Նա դիմել է խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ․ «Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել է պատգամավորը։ Նա ասել է, որ մեկ ամիս շարունակ չի մասնակցի ոչ խմբակցության նիստերին, ոչ՝ կուսակցական հավաքներին։ Եթե իր առաջադրած այս պայմանը չկատարվի, ամենայն հավանականությամբ, ՔՊ խմբակցությունից դուրս գալու որոշում կկայացնի, բայց ասաց՝ կշարունակի մնալ ՔՊ կուսակցության շարքերում, քանի դեռ իրեն չեն հեռացրել։ Պատգամավորն ընթերցել է հայտարարություն, որտեղ պատմել է նաև օրերս կայացած մի հանդիպման մասին։ Նա տեղեկացրեց, որ բառացիորեն օրեր առաջ՝ շաբաթ օրը, տեղի է ունեցել մի հանդիպում՝ ՔՊ թիմի բարձրաստիճան պաշտոնյայի, իրավական համակարգի ներկայացուցչի, Հովիկ Աղազարյանի, նրա երեք որդիների և իր մասնակցությամբ․ «Հովիկ Աղազարյանը բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ իր որդիներին հնարավորություն տան ծանոթանալ այն նյութերին, որոնք ներկայացվել են խմբակցությանը, և եթե ինքը չկարողանա բավարար բացատրություն տալ, ապա վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը։ Դա տեղի չունեցավ։ Աղազարյանի որդիներից մեկը ասաց, որ իրենք, ըստ էության, ծանոթ են հեռախոսի պարունակությանը, և որևէ հիմք չունեն դիմելու իրենց հորը՝ ԱԺ պատագամավորի մանդատից հրաժարվելու խնդրանքով»,- պատմել է պատգամավորը։ Հակոբ Ասլանյանն ասել է նաև, որ ինքը ստիպված է եղել ծանոթանալ Հովիկ Աղազարյանին առնչվող նամակագրությունների տեղեկատվությանը, որպեսզի ամրապնդի իր ներքին համոզմունքը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այնտեղ չգտա որևէ բան, որի համար ես կամաչեի իմ ընկերոջ փոխարեն»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Թուրքական դրոշը, որն Ադրբեջանի նախագահն այսօր տեսնում է իր պատուհանից, վաղը կարող է ծածանվել իր տանիքին». Արշակ Կարապետյան
10517:18«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
11217:12«Եթե ՀԱՊԿ անդամ-պետությունը երկու տարի չի վճարում անդամավճար, կարող է զրկվել ձայնի իրավունքից». Զախարովա (տեսանյութ)
10917:00Ռուսաստանն օգնել է Ասադին փախչել Սիրիայից․ #Bloomberg
22316:43«Արևմուտքը կրկին սկսել է աջակցել Վրաստանի իշխանություններին»․ Վահե Սարգսյան
11716:30«Տիգրանը էժանագին ֆոտոշոփով փորձում է խաբել քաղաքացիներին»․ Հենրիխ Դանիելյան (լուսանկար, տեսանյութ)
13316:18