Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 11 հունվարի, 2025 թ.

«1918-1919 թվականին Սյունիքը հնարավոր եղավ փրկել երկու գործոնի շնորհիվ»․ Թաթուլ Հակոբյան

67
Այսօր, 09:48
«1918-1919 թվականին Սյունիքը հնարավոր եղավ փրկել երկու գործոնի շնորհիվ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1918-1919 թվականին Սյունիքում տեղի ունեցած դեպքերը ուսումնասիրելը ինձ բերել է այն համոզմանը, որ Հայաստանի այս շրջանը ադրբեջանական ոտնձգությունից, հարձակումներից և գրավումից հնարավոր եղավ փրկել երկու հիմնական գործոնների շնորհիվ.
ա/ Զորավար Անդրանիկի և նրա Առաձնին հարվածային զորախմբի ներկայության,
բ/ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտության պատճառով:
1918 թվականի աշնանը թուրքերը գրավեցին Շուշին և բրիտանացիների օգնությամբ փորձում էին գրավել նաև Գորիսը՝ Սյունիքի կենտրոնը: Չլիներ Զորավար Անդրանիկի և նրա երեք հազարանոց զորքի ներկայությունը, Լաչինը գրավելը և դեպի Շուշի շարժվելը, բրիտանացիները համոզելու էին, գրեթե համոզել էին, որ Սյունքիը կցվի Ադրբեջանին, ճիշտ է՝ խոստանում էին, որ դրա դիմաց Նախիջևանը և Կարսը կկցեն Հայաստանի Հանրապետությանը և, ի դեպ, կատարեցին իրենց խոստումը:
Զորավար Անդրանիկին ենք պարտական...
Երբ թուրքերը գրավեցին Շուշին, նրանք համոզել էին և ստիպել Շուշիի բարձր դասին, որ համոզեն Գորիսի իրենց հայրենակիցներին, որ Գորիսն էլ անցնի թուրքերի վերահսկողության տակ: Ե՛ւ Անդրանիկը, և՛ գորիսցիները, կապանցիները, սիսիանցիները կտրուկ մերժեցին...
Սա է պատմության իմ ընկալումը»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան