Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Ո՞վ է ձեզ իրավունք տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրա». Հրանտ Բագրատյան

101
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 16:48
«Ո՞վ է ձեզ իրավունք տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրա». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր արթնանում ենք ու կարդում փաշինյանական հերթական անհեթեթ որոշումները։ Այս անգամ նա որոշել է մինչև 1 մլն վարկերրը փակել...բյուջեի հաշվին։ Լսե´ք, բյուջեն բոլորինս է՝ հանրությանը, ձեզ ո՞վ է իրավունք տվել վերցնել մի հատուկ սոցիալական խավ (մինչև 1 մլն դրամը հիմնականում իշխանությանը մոտ կանգնած մարդկանց խավն է) և հանրային միջոցները ծախսել դրանց բարեկեցության վրա։ Սա տնտեսական որոշում չէ, սա «մերոնքականներին» (իմա ՔՊ-ական հակում ունեցողներին) կաշառելու ձև է։ Սա նախընտրական կաշառք է՝ իր բոլոր հետևանքներով։ Վարկերի ավելի քան 95%, համաձայն ԿԲ-ի, վերադարձվում են։ Էլ ի՞նչ կարիք կա դրանց վերադարձելիությունը դարձնել ավելի քան 100%։ Քի՞չ է, երբ բանկերն այս երկրում առանց այդ էլ գերշահութաբեր են, քաղցկեղի նման չեն թողնում, որ իրենցից բացի ուրիշ բան զարգանա։ Ուրեմն ի՞նչ. բանկերին հերթական բյուջետային խաչաձև սուբսիդիայի հետ գործ ունե՞նք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Բյուջեում փող ունեք, ամրապնդեք երկրի անվտանգությունը, պաշպանությունը, բարձրացրեք կենսաթոշակներն ու պետական ապշխատավարձերը, ֆինանսավորեք կրթությունն ու առողջապահությունը։ Ի՞նչ վարկերի սուբսիդավորում, ի՞նչ հիպոթեկ՝ բյուջեի հաշվին, ի՞նչ կուտակային կենսաթոշակ 40 տարով»:

Աղբյուրը`   Հրանտ Բագրատյան