«Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում»․ Պեսկով
885
Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ., 14:42
![]() Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում Սանկտ Պետերբուրգում չի նախատեսվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բանակցություններ տեղի կունենան դեկտեմբերի 25-26-ը կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում: «Առանձին հանդիպում չի նախատեսվում, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան զրուցել միջոցառման շրջանակներում», ասել է Կրեմլի խոսնակը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Պեսկովը նշել էր, որ Փաշինյանին սպասում են դեկտեմբերի 25-26-ը՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն մինչև այս պահը Հայաստանի վարչապետի կողմից արձագանք չի եղել։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
