Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

«Ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան»․ Վարուժան Գեղամյան

93
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 14:06
«Ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութերով․ «Երեկ ահաբեկիչների կողմից գրավված Դամասկոս մայրաքաղաք էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) տնօրեն Իբրահիմ Քալընը։

Նկարում նա պատկերված է կենտրոնում՝ իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Դամասկոսի Օմայանների մզկիթից դուրս գալիս, շրջապատված հատուկ ջոկատայիններով ու ամբոխով։

Քալընի այցը խորհրդանշական է ոչ միայն այն պատճառով, որ հենց այս մարդն է թուրքական պետությունում թիվ մեկ պատասխանատուն երկրի սահմաններից դուրս ռազմաքաղաքական գործողությունների համար (հենց MIT-ն է համակարգել Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և իհարկե Արցախում թուրքական ռազմագործողությունները)։

Խորհդրանշական է նաև այն պատճառով, որ հենց Թուրքիան է Սիրիայի անկման գլխավոր կազմակերպիչն ու շահառուն։ Եվ հիմա դափնիները հավաքելու ժամանակն է։
Իսկ հանցագործը, ինչպես ասում են, միշտ վերադառնում է հանցագործության վայր։

Ստորև երկու տեսանյութ Քալընի այցից։

Առաջինում նա հաղթանակած դուրս է գալիս մզկիթում աղոթքից, իսկ երկրորդում՝ նրան մեքենայի ղեկին նստած ուղեկցում է ահաբեկիչների առաջնորդը Ջոլիանին։ Կարիք կա՞ արդյոք ավելի հիմնավոր ապացույց բերել, թե ում են ծառայում Սիրիան գրաված ահաբեկիչները։