Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Հյուսիսային պողոտայի տները Արցախից էիք բերե՞լ». Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

147
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 11:30
«Հյուսիսային պողոտայի տները Արցախից էիք բերե՞լ». Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

«Պարո՛ն Քոչարյան, կասե՞ք՝ ինչքա՞ն գումարի է տիրապետում Քոչարյանների ընտանիքը: Արցախից էիք բերե՞լ էդ գումարները, Հյուսիսային պողոտայի տները, տարածքները, մնացած ամեն ինչը Արցախից էիք բերե՞լ»,- ԱԺ նիստի ժամանակ, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին, նրան նման հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Շարունակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշեց. «Իրականությունը կայանում է նրանում, որ ՀՀ խոպան էիք եկել: ՀՀ անվտանգությունից էիք խոսում, երբ որ բանակը թալանում էիք, ում ինչ և որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում, փայ էիք մտնում, հիմա եկել կոռուպցիայից եք խոսո՞ւմ»:
Երբ Քոչարյանը տեղից արձագանքեց, Ալեն Սիմոնյանը խարհուրդ տվեց իր հետ բանավեճի մեջ չմտնել. «Ես եղբայրաբար խորհուրդ եմ տալիս լռել: Իմ հետ բանավեճի մեջ մի մտեք, մեր խոսակցականը շատ տարբեր է»: Ալեն Սիմոնյանը Քոչարյանին հիշեցրեց նաև Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքները և մարտի 1-յան դեպքերը. «Պողոս Պողոսյանը Լևոն Քոչարյանի հորը անունով դիմելու համար ծեծվել և սպանվել է: Տիկին Քլոյանի եղբորը մարտի 1-ին գնդակահարել են Երևանի կենտրոնում: Երևանի կենտրոնը սարքել էիք ճակատամարտի դաշտ»,- շարունակեց Սիմոնյանը:
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

«Հյուսիսային պողոտայի տները Արցախից էիք բերե՞լ». Ալեն Սիմոնյան