«Ասում են՝ Աննա Հակոբյանի բարեկամի շանսերն ավելի մեծ են»․ լրագրողը՝ Դավիթ Առուշանյանին
![]() Այսօր ժամը 12-ին լրացավ Գյումրիի համայնքապետի փրայմրիզին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը։ Այս պահին հայտնի են հայտ ներկայացրած հետևյալ թեկնածուների անունները՝ ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյան, Դավիթ Առուշանյան, նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան, գործող ավագանու անդամ Շավարշ Արամյան։ Փրայմրիզը նախատեսված է դեկտեմբերի 8-10-ը։ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախնական ընտրությունները ևս մի քայլ են դեպի ժողովրդավարություն, քանի որ գյումրեցին է որոշելու, թե ում են տեսնում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Դիտարկմանը, թե լուրեր կան, որ Աննա Հակոբյանի բարեկամի՝ Վահագն Մկրտչյանի շանսերն ավելի մեծ են, Առուշանյանը պատասխանեց․ «Ընտրությունը լինելու է խիստ անաչառ, խիստ վերահսկելի։ Այն, ինչ լրատվականները փորձում են շահարկել պարոն Մկրտչյանի ազգակցական կապերի հետ կապված, այս պարագայում ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել, բոլորի շանսերը հավասար են, գյումերցին ինքը կորոշի»,- ասաց Առուշանյանը։ |

«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան
4904:06
«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան
8700:42
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
107Երեկ, 21:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
90Երեկ, 20:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
106Երեկ, 17:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
118Երեկ, 15:30
