Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ»․ Վարուժան Գեղամյան

149
Կիրակի, 01 դեկտեմբերի, 2024 թ., 11:30
«Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիան՝ այս պահի դրությամբ
◾️ Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:
◾️ Այս պահին մարտերն ընթանում են ռազմավարական նշանակություն ունեցող Համա քաղաքի մոտ: Կառավարական բանակը սկսել է իրական մարտ վարել, ինչը և կանգնեցրել է ահաբեկիչներին:
◾️ Նախագահ Ասադն արդեն իսկ ստացել է որոշ միջազգային դիվանագիտական օժանադակություն: Սակայն էական է լինելու այսօր Իրանի արտգործնապարար Արաքչիի հետ հանդիպումը Դամասկոսում:
◾️ Հալեպ քաղաքը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները (այդ թվում տասնյակ հազարավոր հայեր) փաստացի շրջափկված են իրենց տներում՝ սպասելով առաջիկա զարգացումներին:
◾️ Թուրքիան իր զորքերով դեռ չի մտել նոր տարածքներ, սակայն ահաբեկիչների երկու խոշոր խմբավորումներից մեկի՝ «Ֆաջ-ալ Հյուրիյա»-ի ամբողջ համակարգումը, աշխատավարձը, կառավարումը լիակատար կերպով իրականացվում է Թուրքիայի կողմից: Նկարում այդ խմբավորման վարձկաններն են՝ թյուրքական ազգայնականության «Գորշ գայլեր» նշանով։
◾️ Առաջիկա 2-3 օրերը կլինեն որոշիչ»։