«Բուքմեյքերների շահերն եք պաշտպանո՞ւմ»․ Հայկ Սարգսյանը վիճեց թիմակիցների հետ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի, խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով: Հանձնաժողովն առաջարկեց հավելյալ քննարկել նախագիծը, ինչն էլ զայրացրեց Հայկ Սարգսյանին․ «Փաստաբանների, տնտեսվարողների, հաշվապահների հարկերը բարձրացնում եք, բոլորին հարկում եք, բուքմեյքերներին ավել հարկելու նախագիծը բերել եմ, ասում եք՝ քննարկենք, հետ քաշենք։ Նախարարների կոմիտեի նիստում հարցը քննարկվել է և նախագծին դրական եզրակացություն է տրվել, բայց ֆինանսների նախարարությունը, քանի որ չի հասցրել այս ժամանակահատվածում առաջարկություններ անել, ասում է՝ կառավարությունը առաջարկ չունի։ Կոմիտեի նիստի ձայնագրությունները կան։ Լինելով տնտեսական հանձնաժողովի անդամներ՝ էս վերլուծությունները, որ ես կատարել եմ, դուք պետք է անեիք, չեք արել։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ եմ, բայց ՊԵԿ-ից տվյալները եմ հանել, ըստ տարիների վերլուծել եմ, թե որ թվականին որքան է աճել շահումով խաղերի ծավալը, ծամել, դրել եմ բերաններդ, ասում եք՝ պետք է ավել քննարկենք։ Ես ավել քննարկելու բան չունեմ, պայքարելու եմ, որ էս արատավոր երևույթը քչանա և հարկվի մեծ չափերով»,- ասաց Հայկ Սարգսյանը։ 2010 թվականին 14 միլիարդ դրամ (35 միլիոն դոլար) շրջանառությունից հավաքագրվել է շուրջ 1 միլիարդ (2.6 միլիոն դոլար) հարկ, կամ ծավալի 7.2 տոկոսի չափով: 2023 թվականին 6.3 տրիլիոն դրամ (15.8 միլիարդ դոլար) շրջանառությունից հավաքագրվել է 33 միլիարդ դրամ (84 միլիոն դոլար) հարկ կամ ծավալի 0.5 տոկոսի չափով: Շրջանառության ծավալի և վճարված հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ: Վերջին 5 տարիների ընթացքում կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են եղել խաղային ոլորտը սահմանափակմանն ու հարկային բեռի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց է տալիս վիճակագրության վերլուծությունը՝ ձեռնարկված քայլերը բավարար չեն և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին բարձրացնել: Նախագծով առաջարկվում է առկա հարկերից և տուրքերից բացի խաղային ոլորտը հարկել 10 տոկոս շրջանառության հարկով»։ |
Ալեն Սիմոնյանը «12 հոգով» ինքն իրեն գործուղել է Եվրոպա՝ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» (լուսանկար)
4509:12Շոլցը քննադատել է բնական ռեսուրսների դիմաց Ուկրաինային օգնելու Թրամփի առաջարկը
296Երեկ, 12:14ԵՄ-ն ԱՄՆ-ին խոստանում է կոշտ պատասխան՝ մաքսատուրքերի սահմանման դեպքում․ #Bloomberg
51603.02.2025, 17:50«ԱՎԾ-ն տնտեսական ակտիվության հավելաճ է նկարել»․ Հրանտ Բագրատյան
15903.02.2025, 13:24«Գարիկ Սարգսյանն իրեն 1 մլն 200 հազար դրամ պարգևավճար է գրել, մտահոգի՞չ չէ»․ հարց՝ Ռոմանոս Պետրոսյանին (տեսանյութ)
17303.02.2025, 12:42Տիգրան Ավինյանը 650 հազար դոլարով առանձնատուն է գնել
15703.02.2025, 12:12