Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ»

153
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 09:18
Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է Արդարադատության նախարարություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ տրանսպորտի նոր սակագների փոփոխման դեմ նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն:
Նշենք, որ արդեն երկու շաբաթ մեկնարկած ստորագրահավաքի պահանջն է անփոփոխ թողնել մեկ ուղևորությունը 100 դրամ սակագինը:

Եթե նախարարությունը եզրակացություն տա, որ նախաձեռնությունը հակասություններ չունի օրենքի հետ, ապա, ըստ ընթացակարգի, այն կմտնի ավագանու նիստերի օրակարգ:

«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն ասել է, որ ավագանու՝ դեկտեմբերին սպասվող տարեվերջյան նիստին այն արդեն կմտնի օրակարգ:

Մանրամասները՝ թերթի համարում: