Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ.

«Ձմեռը մոտենում է, էլ ավելի վատ վիճակ է լինելու»․ Արմեն Մանվելյան

36
Երեկ, 22:18
«Ձմեռը մոտենում է, էլ ավելի վատ վիճակ է լինելու»․ Արմեն Մանվելյան

«Հայաստանում գործող ռեժիմը գնում է պետության հանձման ճանապարհով․․․ Ապաշնորհ իշխանությունը տապալել է Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը, բոլոր հարևանների հետ տապալված հարաբերություններ ունենք»,- 24TV-ի հետ հարցազրույցում այս կարծիքը հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։

«Ձախողակների քաղաքական ռեժիմ է, հիմա էլ տապալել են էներգետիկ անվտանգությունը և անկախ տնտեսական համակարգը․․․ Հոսանքի անջատումները ամբողջ Հայաստանով տապալված քաղաքականության արդյունք են, իսկ իշխանությունը դա կոչում էլեկտրաէներգիայի ազատականացում։ Ձմեռը մոտենում է, էլ ավելի վատ վիճակ է լինելու։

Ազատ շուկայական հարաբերություններ ստեղծելով՝ իշխանությունը գնում է համակարգի քանդման, քանի որ այն միշտ չէ, որ դա աշխատում է»,- ընդգծեց Մանվելյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Ձմեռը մոտենում է, էլ ավելի վատ վիճակ է լինելու»․ Արմեն Մանվելյան