«Անձնական կապերով հաճախ լուծում են հարցեր, որոնք չեն լուծվում դիվանագիտական խողովակներով»․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային հարաբերություններում անձնական կապերը չափազանց կարևոր նշանակություն ունեն: Անձնական կապերը շատ հաճախ լուծում են հարցեր, որոնք չեն լուծվում նույնիսկ դիվանագիտական խողովակներով: Հետևաբար, դրանց թերագնահատումը միամտություն է: Հայաստանի պատմության ընթացքում հայտնի են պատմություններ, երբ Դեմիրճյանը, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը երկրի համար միջազգային հարաբերություններում խնդիրներ են լուծել բացառապես անձնական կապերի կամ իրենց գործընկերների հայամետ լինելու փաստի ուժով: Հետևաբար, երբ ասում ենք՝ այս կամ այն գործիչը հայամետ է, նշանակում է նրա հետ աշխատելու և նաև անձնական հարաբերությունների տիրույթում հարցեր լուծելու համար կան լավ հիմքեր: Իսկ այն հարցը, թե արդյո՞ք այս իշխանություններն ունեն այնպիսի անձնական կապեր, որ երկրի համար այդ հարթության վրա հարցեր լուծեն, այլ քննարկման առարկա է»: Աղբյուրը` Սուրեն Սարգսյան |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30