Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ.

«Կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը»․ Տիգրան Աբրահամյան

35
Այսօր, 01:30
«Կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունն իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:

Իշխանությունը նախ՝ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է՝ դա մեղմ ձևակերպելով՝ որպես ոչ լիարժեք:

Երկրորդ՝ Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը՝ բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր՝ ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:

Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի՝ որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել և՛ բանակը, և՛ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները»: