«Նիկոլի միակ գործը եղել և շարունակում է մնալ քանդելը»․ Լևոն Զուրաբյան
ՀՀԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր հարցարույցը «Պրես Կենտրոնի» հետ՝ կից գրառմամբ․ «Հայաստանի նորանկախ պետականության 33-րդ և սեփական կառավարման 6-րդ տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը ապապետական մտածողություն ունեցող ազգ է, որ մենք պետություն չունենք և որ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանը չի կարող գոյություն ունենալ: Այս «սարսափելի եզրակացությամբ» «ազգակործան պատուհասը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իր ձախողված կառավարման աղետների մեղավորությունից խուսափելու համար պատրաստ է ոտնատակ անել մեր ամբողջ ժողովրդի նև ցանկացած հիմնարար արժեք: Նիկոլի միակ գործը եղել և շարունակում է մնալ քանդելը (գիտակցաբար թե տգիտաբար), իսկ հետո՝ իր իսկ ստեղծած աղետների մեղավորությունը բոլորիս վրա բաշխելը: Այդ գործը կատարելու և իշխանությունը պահելու նպատակով նա պատրաստ է քարուքանդ անել ցանկացած սրբություն, արժեք և ազգային արժանապատվություն: Խոսում ենք նաև COP29-ի ֆրանսիական և արգենտինական բոյկոտի մասին, գերիներին վերադարձնելու մեր դիվանագիտության «ջանքերի», խաղաղության պայմանագիր ստորագրելու հեռանկարների, տնտեսական աճի անկման, ռուս, ուկրաինացի և բելառուս ռելոկանտների բարձրորակ աշխատուժը Հայաստանում պահելու գործընթացի ձախողման, ինչպես նաև կրթության և գիտության նկատմամբ Նիկոլին «դասակարգային» ատելության մասին, որի արտահայտությունն է այն կարանտինի տակ դնելու՝ «Ակադեմիական քաղաքի» մեգապրոյեկտը»։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30