«Գերմանիայի տնտեսությունն է ամենից տուժածն ուկրաինական պատերազմի համատեքստում». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Գերմանիայի կանցլեր Շոլցը երկու տարվա դադարից հետո հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: Դրա ցանկությունն արտահայտել էր Շոլցը դեռևս շաբաթներ առաջ: Միևնույն ժամանակ, դրանից էլ առաջ Ռուսաստանի հետ խոսելու անխուսափելիության մասին էր արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Պուտինի հետ խոսելուց հետո, Շոլցը կկապվի՞ Մակրոնի հետ, թե՞ Պուտինի հետ խոսակցության «իմաստը» նաև այն էր, որ Գերմանիան չի ուզում եվրոպական առաջատարության հարցում զիջել Ֆրանսիային, ինչի էական վտանգն առկա է, հաշվի առնելով այն, որ հենց Գերմանիայի տնտեսությունն է ամենից տուժածն ուկրաինական պատերազմի համատեքստում: Եվ շարունակում է տուժել: Ծանր է նաև Շոլցի վիճակը, որի կոալիցիան փլուզվել է և վերընտրության հեռանկարը, մեղմ ասած, խիստ մշուշոտ է, եթե ոչ՝ անհնարին: Իսկ Թրամփի նախագահությունն այդ հարցում որևէ լավ բան Գերմանիային չի խոստանում, եթե հաշվի առնենք, որ Թրամփի տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու ԱՄՆ-ի արդյունաբերական ուժի վերականգնմանը: Կստացվի դա Թրամփի մոտ, թե ոչ, բարդ է ասել, բայց, որ թիրախը լինելու է, դա անկասկած է: Դա է լինելու նաև Մասքի առանցքային գործառույթը, իհարկե՝ ոչ ուղիղ իմաստով: Այսինքն, Մասքը չի լինելու տնտեսական քաղաքականության մշակը, նա լինելու է տնտեսական քաղաքականության «ամպերմետրը»: Վերադառնալով Շոլցին: Հակված եմ մտածելու, որ Պուտինի հետ կապը նրա անձնական նախաձեռնությունը չէ, այսինքն, այստեղ Շոլցի հարց չէ, այլ՝ Գերմանիայի: Իսկ Գերմանիայի հարցն ի սկզբանեն եղել է ուկրաինական պատերազմի տողատակում: Հիշեցնեմ, որոշակի իմաստով, առաջին հարվածը ստացել է հենց Գերմանիան, պարզապես այն ռազմական գրոհի տեսքով չէր, թեև թիրախում Գերմանիայի պաշտպանական համակարգն էր: Արևմտյան քաղաքական-քարոզչական գրոհի ենթարկվեց Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխադմիրալ Շենբախը: Այս օրինակը ես հիշեցնում եմ պարբերաբար, որովհետև այն չափազանց նշանային է: Շենբախը գերմանա-հնդկական գեներալակազմի փակ քննարկման ժամանակ ասել էր, որ Գերմանիան, Ռուսաստանն ու Հնդկաստանը միասին պետք է հակազդեն ու զսպեն Չինաստանին: Այդ խոսքերն արտահոսել էին մամուլ՝ դառնալով մեծ աղմուկի պատճառ: Թե փակ քննարկման մասնակիցներից ո՞վ էր «մատնել» փոխծովակալին, կարող ենք անել միայն ենթադրություններ, բայց նրա համար դա դարձավ ճակատագրական ր արեւմտյան քաղաքական էլիտաները մեծ աղմուկով ուղղակի պարտադրեցին Բեռլինին պաշտոնանկ անել ծովակալին, որի «մեղքն» ընդամենը այն էր, որ համարձակվել էր արտահայտել Գերմանիայի շահը: Մինչդեռ ուկրաինական պատերազմի «խթանման» իմաստը միայն Ռուսաստանին մաշելը չէր, այլ նաև՝ Գերմանիային և նրա տնտեսական առաջնորդությամբ Եվրոպային հարվածելը: Այդ հարցում լիովին ներդաշնակ էին ամերիկա-բրիտանական ու չինական շահերը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Փաշինյանը բաց տեքստով քաղաքական հրաման տվեց». Արմեն Հովասափյան
415:42«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից»․ Բայրամով
2915:12Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
3015:06««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
3714:42«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
4814:12«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6513:30