Իսրայելն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթյուններին
1894
Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ., 22:30
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է Իսրայելի մասնակցությունը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությանը, երբ հարյուրավոր փեյջերներ պայթեցին Լիբանանում: Այս մասին France Press-ին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Օմեր Դոստրին, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ Նեթանյահուն հավանություն է տվել լիբանանյան շարժման անդամների դեմ գործողությանը։ Փեյջերների զանգվածային պայթյունը Լիբանանում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 17-18-ը։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է ավելի քան երեք հազար մարդ։ Մերձավորարևելյան երկրների իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին, սակայն վերջինիս ղեկավարությունն ձեռնպահ էր մնացել մեկնաբանություններից։ |
«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան
1512:18«Եթե Նիկոլի հետ համաձայն չես, իր ասած «ժողովուրդը» չես»․ Կարեն Վրթանեսյան
3612:06Բրյուսելում ԵՄ դեսպանները կքննարկեն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը
5711:49«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո
6811:26«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան
5611:12«Առաջիկայում կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական նոր լարվածություն»․ Նաիրի Հոխիկյան
6910:30