«Պատերազմի արագ ավարտը՝ կորուստ է Ուկրաինայի համար»․ Զելենսկի
579
Ուրբաթ, 08 նոյեմբերի, 2024 թ., 00:00
![]() Պատերազմի արագ ավարտը, որը խոստացել էր Դոնալդ Թրամփը, անշուշտ կնշանակի կորուստներ Ուկրաինայի համար։ Այս մասին Բուդապեշտում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Մենք ցանկանում ենք պատերազմի արդար ավարտ: Ես վստահ եմ, որ պատերազմի արագ ավարտը կնշանակի կորուստներ․․․ Ես չգիտեմ այդ գաղափարը: Մենք այդ մասին չենք խոսել նախագահ Թրամփի հետ: Կարծում եմ, որ նա իր թիմի հետ կնախապատրաստի որոշակի առաջարկներ»,- ասել է Զելենսկին։ Ըստ УНИАН-ի, Դոնալդ Թրամփը բազմիցս կրկնել է իր խոստումը, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կարող է 24 ժամում վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Սակայն նա երբեք չի բացահայտել իր ծրագրի մանրամասները։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30