ՔՊ-ականներն առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական ևս երկու պատգամավոր՝ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Նրանք առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը․ Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի: Իշխանական պատգամավորներն առաջարկում են օրհներգի տեքստը շարադրել հետևյալ կերպ․ Մեր Հայրենիք, ազատ, անկախ, Որ ապրել է դարեդար, Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան: Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի: Ահա եղբայր, քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի: Նայիր նրան՝ երեք գույնով Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծա Հայաստան: Նշվում է, որ առաջարկվող կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար: |
«ՔՊ-ական համայնքապետը շատ էժան գներով երկու հողամաս է օտարել «Գետափ»-ի տիրոջը». Ոսկան Սարգսյան
3913:30«Երևանի օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներն այս կայքում հավաստի չեն»․ Արսեն Թորոսյան
5113:06«Տիչինա փողոց․ մարտի դաշտերը փառք են»․ Վարդան Ղուկասյանը հրապարակել է քաղաքացու նամակը
6811:12«Փաստորեն COVID-ն էր մեղավոր». Արթուր Խաչատրյան
7811:00«Այս գաղջ իրավիճակում մի լուսավոր դեպք պատմեմ»․ Մարինա Խաչատրյան
7110:24«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
9209:24