«Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է». Գոհար Մելոյան
83
Երեկ, 23:12
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱՍ 2 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ Կանոնակարգում՝ որպես սահմանազատման իրականացման հիմնարար սկզբունք, սահմանված է Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես նաև, սահմանվել է, որ հետագայում այլ պայմանգիր կնքելու դեպքում նախապատվելի կլինեն դրանով սահմանված սկզբունքները: Սրա վերբերյալ Մ. Գրիգորյանն ասաց, որ սկզբունքի նախնական ամրագրում են կատարել, քանի որ նախատեսում են հետագայում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող խաղաղության պայմանագրում հաստատել հիմնարար սկզբունքները: Ինքնին Կանոնակարգի նախաբանի երկրորդ պարբերությունը ակնհայտ հակասահմանադրական է, նախ՝ Ալմա-աթայի հռչակագրին հղումով, քանի որ իրավական առումով խոցելի հիմք է՝ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում հիմնարար սկզբունք լինելու համար, երկրորդ՝ հետագայում կնքվող պայմանագրով անորոշ ու նախապատվելի սկզբունքների նախատեսում սահմանելով: Սա ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, որի վերաբերյալ ՍԴ-ն ունի հարուստ նախադեպային պրակտիկա, և որին չէր անդրադարձել Կանոնակարգի վերաբերյալ ՍԴՈ—1749 որոշման մեջ: Այսինքն՝ Կանոնակարգը հիմնված է. Չհստակեցված, հակաիրավական ու անորոշ սկզբունքների վրա. Չհամաձայնեցված քարտեզների վրա. իսկ մեր ՍԴ-ն դրական եզրակացություն է տվել այս ակնհայտ հակասահմանադրական փաստաթղթին՝ չանդրադառնալով այս խնդրահարույց դրույթներին, Ազգային ժողովն էլ դրա վավերացման ճանապարհին է՝ այս անորոշ փաստաթուղթը դարձնելով մեր օրենադրության մաս»։