Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն»․ Արթուր Գրիգորյան

135
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 14:30
«Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն»․ Արթուր Գրիգորյան

«Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ 10 օր առաջ Տեղ համայնքի Արավուս գյուղի ձորակի ուղղությամբ ներթափանցել է թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ։ Մտել են գյուղում գտնվող սրբավայր, հաց կերել, կոտրել սրբապատկերները և թողել գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Մենք կարող ենք մտնել ձեր տարածք, երբ ուզենք, ինչքան ուզենք և անել այն, ինչ ցանկանում ենք»։
Հ.Գ. Պաշտպանության նախարարությանը խորհուրդ կտամ ամրաշինական աշխատանքներ կատարել և պաշտպանական ուժեր տեղադրել բոլոր այն վայրերում, որոնք պատերազմից հետո մնացել են բաց ու անպաշտպան»։

Աղբյուրը`   Արթուր Գրիգորյան