Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմն Օլիմպիադայում գրավեց 6-րդ տեղը
![]() Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի հաղթողը Հնդկաստանի թիմն է: Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ: Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը: Շանթ Սարգսյանը կիսեց միավորը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը զիջեց մրցակցին: Հայաստան-Իրան՝ 2,5:1,5: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի հաղթողը Հնդկաստանի ընտրանին է: Կանանց մրցաշարում Հայաստանի կանանց հավաքականը վերջին փուլում գերազանցեց Գերմանիայի հավաքականին: Հաղթանակ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Հայաստան-Գերմանիա՝ 3:1: Կանանց Օլիմպիադայի հաղթողը կրկին Հնդկաստանն է: Այստեղ վերջին պարտիաները դեռ չեն ավարտվել։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
