Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան

41
Այսօր, 13:30
«Ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին հետապնդումների չի ենթարկվի, որ անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել». Թագուհի Թովմասյան

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը: «24նյուզ»-ի եթերում անդրադառնալով նախագծին՝ նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն ասել է. «Իրենք կկարողանան տեսնել, թե որ քաղաքացին որ ԶԼՄ-ին գումար փոխանցեց: Ո՞վ է երաշխիք տալու, որ չի արտահոսելու այդ տվյալը, ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին, որն իքս կազմակերպության աշխատակից է, հետո հետապնդումների չի ենթարկվելու պետության կողմից, որ, օրինակ, անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել»: