Շոտլանդիայի վերջին նավթավերամշակման գործարանը կփակվի 2025 թվականին
![]() Petroineos-ը՝ PetroChina-ի և INEOS-ի համատեղ ձեռնարկությունը, հաստատել է 2025 թվականին Շոտլանդիայում գտնվող իր Grangemouth նավթավերամշակման գործարանը փակելու պլաննեի մասին: Շոտլանդիայում վերջին նավթավերամշակման գործարանը փակելու որոշումը կայացվել է Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի նմանատիպ ձեռնարկությունների հետ մրցակցելու անկարողության պատճառով, հայտնել են ընկերությունում։ BBC-ի գնահատականներով՝ ընկերությունն օրական կորցնում է մոտ 500 հազար դոլար և մինչև 2024 թվականի վերջը կարող է գրանցել մոտ 200 միլիոն դոլարի վնաս։ 2011 թվականից ի վեր Petroineos-ը տեղում ներդրել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար և այս ժամանակահատվածում կրել է 775 միլիոն դոլարի վնաս: Մինչդեռ Petroineos-ը նշում է, որ Շոտլանդիա վառելիքի մատակարարումները կպահպանվեն՝ նավթավերամշակման գործարանը ներմուծման տերմինալի վերածելու միջոցով, որով կներկրվեն բենզին, դիզել, ինքնաթիռի վառելիք և կերոսին։ Արդյունքում աշխատուժը կկրճատվի մոտավորապես 400 հոգով: Grangemouth նավթավերամշակման գործարանը հիմնադրվել է 1924 թվականին British Petroleum-ի կողմից, որը հետագայում վերանվանվել է BP: Այն Շոտլանդիայի խոշորագույն օդանավակայանների վառելիքի հիմնական մատակարարն է և կազմում է Մեծ Բրիտանիայի վերամշակման ողջ հզորության 14%-ը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
