Իրանը հաստատել է Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման փաստը
![]() Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշաեշ Արդեստանին հաստատել է այն փաստը, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարել Ռուսաստանին։ Այս հայտարարությունը հնչել է 24 ժամից էլ քիչ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը մերժել է Մոսկվա զենք տեղափոխելու մեղադրանքները։ Didban Iran-ին տված հարցազրույցում Արդեստանին բացատրել է, որ Իրանն ստիպված է Ռուսաստանին զենք վաճառել անհրաժեշտ ապրանքների դիմաց։ «Մենք ստիպված ենք փոխանակում կատարել մեր կարիքները հոգալու համար, այդ թվում՝ սոյայի և ցորենի ներկրումը: Այս փոխանակման շրջանակներում մենք Ռուսաստան ենք ուղարկում և՛ հրթիռներ, և՛ ռազմական անօդաչու սարքեր»,- նշել է նա։ Հարցին, թե արդյոք այդ մատակարարումները կարող են ուժեղացնել Իրանի դեմ պատժամիջոցները, պատգամավորը պատասխանել է. «Ավելի վատ լինել չի կարող։ Մենք հրթիռներ ենք մատակարարում Հեզբոլլահին, ՀԱՄԱՍ-ին և Հաշդ ալ-Շաաբիին, ինչո՞ւ դրանք չուղարկել Ռուսաստան»: Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին, մեկնաբանելով Ռուսաստանին հրթիռների մատակարարումների մասին տեղեկատվությունը, ասել է, որ Իրանը «երբեք ռուս-ուկրաինական հակամարտության մաս չի եղել»։ Սակայն նա ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն սկսվել է ուկրաինական պատերազմից շատ առաջ։ Այսպիսով, Քանաանին ոչ հաստատել, ոչ հերքել է Ռուսաստանի Դաշնությանը բալիստիկ հրթիռների մատակարարումը։ Սեպտեմբերի 6-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել «մի քանի հարյուր» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Ըստ The Times-ի՝ խոսքը 200 Fateh-360 հրթիռների մասին է, որոնք սեպտեմբերի 4-ին հասել են Կասպից ծովի նավահանգիստներից մեկը։ Աղբյուրները նշում են, որ Իրանը կշարունակի մատակարարումները։ Եվրոպացի պաշտոնյաները հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ միասին սկսել են պատժամիջոցներ պատրաստել Իրանի դեմ։ Սահմանափակումները կվերաբերեն իրանական ֆիզիկական անձանց և ընկերություններին, այդ թվում՝ տրանսպորտային ընկերություններին, որոնք զբաղվում են Ռուսաստանին սպառազինությունների մատակարարմամբ։ Բացի այդ, ազգային ավիափոխադրող Iran Air-ին կարգելվի թռիչքներ կատարել դեպի Եվրոպա։ Ըստ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW), ռուսական բանակը կարող է սկսել իրանական բալիստիկ հրթիռներով Ուկրաինայի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորել արդեն այս աշնանը կամ ձմռանը: |

«Առանց հակառակորդի տարածքի գրավման հաղթանակը հաղթանակ չէ». Գարիկ Քեռյան
8701:18
«Մեր հակառակորդը բույն է դրել մեր ամենագաղտնի հատվածում». Տարոն Սիմոնյան (տեսանյութ)
9401:12
Թաքեր Կարլսոնը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասին անվանել է հիմար, մանկամիտ ու անտեղյակ
13200:47
Վարդան Ղուկասյանի փեսան ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
10800:06
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
11500:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել (լուսանկար)
112Երեկ, 23:54
