«Իսրայելական բանակը պատրաստվում է հարձակողական գործողությունների». Իսրայելի գլխավոր շտաբի պետ
786
Երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2024 թ., 00:06
![]() Իսրայելի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին Գոլանի բարձունքներում իրավիճակի գնահատման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել, որոնք վկայում են Հեզբոլլահի հետ հակամարտության սրման մասին։ «Իսրայելական բանակը չափազանց կենտրոնացած է «Հեզբոլլահի» դեմ պայքարելու վրա և պատրաստվում է հարձակողական գործողությունների այս տարածքում», - ասել է Հալևին: «Կարծում եմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում հարվածների, լիկվիդացված ուժերի, ոչնչացված հրթիռների և ենթակառուցվածքների թիվը շատ մեծ է»,- ընդգծել է ԳՇ պետը։ Հայտարարությունները հնչում են լիբանանա-իսրայելական սահմանի երկայնքով աճող լարվածության ֆոնին, որտեղ պարբերաբար հարձակումներ են տեղի ունենում Հեզբոլլահի և իսրայելական ուժերի միջև: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
