«Ափսոս, որ չենք կարող դա անել». Զելենսկին` Կրեմլին հարվածելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ Կրեմլին հարվածելն անհնար է, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Եթե դաշնակիցները թույլ տան արևմտյան զինատեսակներով հարվածել Ռուսաստանի խորքը, չենք կարողանա հարվածել Կրեմլին․ հրթիռների գործողության շառավիղը դա թույլ չի տա»։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխարհով մեկ հրթիռներ է փնտրում, «որպեսզի կարողանա շարունակել սպանել ուկրաինացի երեխաներին», մինչդեռ Ուկրաինան փորձում է հակաօդային պաշտպանության համակարգեր գտնել՝ իրեն պաշտպանելու համար։ Զելենսկին, մասնավորապես, նշել է, որ Ուկրաինան մշակել է սեփական անօդաչու թռչող սարքերն ու հրթիռները, և «աստիճանաբար պատերազմը տեղափոխում է Ռուսաստան, որպեսզի Պուտինն, ի վերջո, զգա ճնշումը»։ «Ճնշում՝ փնտրելով միայն մեկ բան՝ խաղաղություն»,- հավելել է նա։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06