Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

1400
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2024 թ., 22:36
ԱՄՆ-ն ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի՝ 250 միլիոն դոլար արժողությամբ, ասվում է Փենթագոնի հայտարարության մեջ։
Փաթեթը կներառի զինամթերք՝ HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, 155 մմ և 105 մմ հրետանային արկեր, Javelin և AT-4 հակատանկային համակարգեր, M113 զրահափոխադրիչներ և այլն։