Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2024 թ.

Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է չգնալ Ադրբեջան, խուսափել ՀՀ և ԼՂ այցելելուց

123
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2024 թ., 19:30
Ֆրանսիան իր քաղաքացիներին հորդորում է չգնալ Ադրբեջան, խուսափել ՀՀ և ԼՂ այցելելուց

Ֆրանսիան իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տալիս առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն խորհուրդ չի տվել նաև մեկնել Հայաստանի հետ սահմանակից շրջաններ, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և նախկին հարակից շրջաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։