«Ուսանողը չպետք է բան ու գործը թողնի և ընկնի, դատարկ աղբաման փնտրի». Մկրտիչ Իսրայելյան
Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեսած կլինեք ֆեյսում տարածվող հայտնի նկարը, որտեղ ԲՈՒՀ-երից մեկի մոտ փողոցի փոքր աղբամանն ու հարակից հատվածը լցված է սուրճի պլաստիկե բաժակներով։ Ֆեյսբուքի «ծերակույտը» այդ տեսարանի հեղինակներին՝ ուսանողներին, արդեն մի քանի օր շարունակ շարում է գնդակահարության պատի տակ։ Իրականում գնդակահարության պատի տակ պետք է շարել քաղաքի մաքրության համար պատասխանատուներին, որ նման մարդաշատ ու ակտիվ տարածքում մի հատ դեկորատիվ փոքր աղբաման են դրել։ Հատուկ պլաստիկե տարաների համար աղբամաններ բերելու տիեզերական լուրեր էին շրջանառում։ Բա՞րդ է նման հատուկ աղբամաններից մի քանիսը կրթական հաստատությունների մոտ տեղադրելը, թե՞ հեշտ է ամեն ինչի համար պատասխանատու դարձնել շարքային քաղաքացուն։ Ուսանողը չպետք է բան ու գործը թողնի ու ընկնի դատարկ աղբաման փնտրի։ Պետք է ուսանողի ու ընդհանրապես քաղաքի բնակիչների համար պայմաններ ապահովվի»: Աղբյուրը` Մկրտիչ Իսրայելյան |
«Աննա Հակոբյանի հետ ունեմ աշխատանքային հարաբերություններ». Սրբուհի Գալյան
012:54«Նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների միջև կապ չկա». Սրբուհի Գալյան
2812:42«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ, ունենալ նոր Սահմանադրության տեքստ». Սրբուհի Գալյան
5112:24«Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտությանը». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
4712:18Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:48«Առողջական խնդիրներ ունեցող տղաները զորակոչվում են. այս հարցը ձեզ չի՞ հուզում». լրագրողը՝ Անահիտ Ավանեսյանին
9010:42