«Աղոթում եմ Աստծուն, որ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի և մյուսների հետ ոչինչ չպատահի». Զատուլին
![]() ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը թելեգրամյան էջում ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, ողբերգություն էր: Չեմ ուզում խոսել քաղաքական խնդիրների մասին, մեղավորների անուններ տալ, թեև նրանք, անխոս, կան։ Ուզում եմ ասել, որ նման պահին ռուսները, եթե իսկապես ռուս են, չեն կարող չզգալ կարեկցելու և օգնելու ցանկություն մեր հավատակիցների՝ հայերի նկատմամբ: Նրանք թողել են իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները և ստիպված են եղել փախստական դառնալ.... Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները գերեվարված են ու բանտարկված։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ ոչինչ չպատահի, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան։ Որովհետև դժվար թե համաձայնեն մնալ այն ԼՂ-ում, որտեղ հայ բնակչություն չի մնացել։ Վստահ եմ՝ ապագայում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան, առանց բռնության դիմելու, վերականգնել արդարությունը...»: Աղբյուրը` Կոնստանտին Զատուլին |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
