Սեպտեմբերի 8-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կմատուցվի 12-րդ պատարագը
![]() Մեկնարկել են Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այս տարի անցկացվելիք պատարագի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Արարողությունը, որին մասնակցելու են հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից, այս տարվա սեպտեմբերի 8-ին կանցկացվի արդեն 12-րդ անգամ։ Վանի հայազգի բնակիչ Գայանե Գևորգյանը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթերթի հետ զրույցում Թուրքիայում և ամբողջ աշխարհում ապրող բոլոր հայերին հրավիրել է ներկա գտնվելու եկեղեցում իրականացվելիք արարողությանը: Նա նաև հույս է հայտնել, որ այս տարի էլ ավելի շատ մարդիկ կայցելեն Սուրբ Խաչ եկեղեցի: Պատմ. Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մոնուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Վանի Գևաշ (պատմ․ Ոստան) գավառում վարչական տարածքում գտնվող Աղթամար կղզու Սբ․ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 միլիոն լիրա է ծախսվել: 2007-ին եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան: 95 տարվա դադարից հետո 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն 2015-2017 թվականների ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատկան մարմինները պատարագ անցկացնել չէին արտոնել: Եռամյա դադարից հետո 2018-ին եկեղեցում կրկին պատարագ տեղի ունեցավ: Սակայն 2020թ. նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չթույլատրվեց պատարագ մատուցել, իսկ 2021թ. պատարագին թույլ տրվեց այցելել միայն սահամանափակ թվով հրավիրյալների և հավատարմագրված անձանց: |

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
46824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
18923.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
17823.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
63420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
50019.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
16818.09.2026, 23:42
