Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Ռուս դիվանագետը ՀՀ-ում ԵՄ դիտորդներին մեղադրել է հետախուզական տվյալներ հավաքագրելու մեջ

494
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 11:06
Ռուս դիվանագետը ՀՀ-ում ԵՄ դիտորդներին մեղադրել է հետախուզական տվյալներ հավաքագրելու մեջ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքագրում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ, ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Վաշինգթոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են գնալ ցանկացած քայլի, այդ թվում՝ Ռուսաստանի շուրջ կոնֆլիկտային օջախների հրահրումը խամաճիկային կառավարությունների միջոցով, ինչպիսին է Կիևի ռեժիմը։ Նման միջամտության օրինակներից է Հայաստանում ԵՄ ներկայիս դիտորդական առաքելությունը։ Կանադայից «փորձագետի» միանալով՝ այն փաստացի վերածվեց ՆԱՏՕ-ի գործողության՝ կասկածելի նպատակներով։ Փաստացի առաքելությունը հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ»,-ասել է ռուս դիվանագետը։