Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

687
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 10:00
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է, անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը մտահոգիչ է այդ երկրի ապագայի համար։ Անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ համագործակցությունը, որպես կանոն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Համոզված ենք, որ Հարավային Կովկասում ցանկացած խնդիր պետք է լուծեն հենց տարածաշրջանի պետությունները՝ առանց արտաքին միջամտության։ Այս առումով օգտակար է 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան+Ռուսաստան, Իրան, Թուրքիա)։ Այս պահին համաձայնեցվում է հաջորդ նիստի օրը արտգործնախարարների մակարդակով»,-ասել է ռուս դիվանագետը։