«Մոսկվան Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուտափույթ հաստատման հույս ունի»․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
470
Ուրբաթ, 30 օգոստոսի, 2024 թ., 09:36
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև շուտափույթ խաղաղություն կհաստատվի, դա կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը: «Դատելով կողմերի պաշտոնական հայտարարություններից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծը գրեթե համաձայնեցված է։ Ինչպես իր պետական այցի ընթացքում ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան ուրախ կլիներ ներդրում ունենալ դրա ստորագրման գործում։ Հուսով եմ՝ դա տեղի կունենա հնարավորինս շուտ, քանի որ այն կարևոր քայլ կլինի Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06