Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.

Ֆրանսիայի նախկին նախագահը հրապարակայնորեն վիրավորել է Մասքին

525
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 21:42
Ֆրանսիայի նախկին նախագահը հրապարակայնորեն վիրավորել է Մասքին

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքին համեմատել է սատանայի հետ, գրում է CNews-ը։
«Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են նրան ընդունում Ելիսեյան պալատում, դա նման է սատանային ձեր տուն հրավիրելուն, բայց, ակնհայտ է, որ Մակրոնին դա չի ամաչեցնում»,- ասել է Օլանդը։ Մակրոնը նախորդ տարի Փարիզում հանդիպել էր Մասքի հետ։
Օլանդը նաև հավելել է, որ, իր կարծիքով, Իլոն Մասքը մարդկությանը չի ցանկանում բարին։