Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը
![]() ՌԴ ՔԿ-ն ձերբակալել է ՌԴ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Պավել Պոպովին: Երկու ամիս առաջ նրան հեռացրել էին պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 11 տարի։ ՌԴ ՔԿ-ի տեղեկացմամբ՝ Պոպովի դեմ քրեական գործ է հարուցվել Պատրիոտ այգու հետ կապված խարդախության կասկածանքով: Հետաքննության տվյալների համաձայն՝ 2021-2024թթ․ նա՝ լինելով այգու զարգացման պատասխանատուն, համագործակցել է տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովի և ՊՆ ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ, որոնք արդեն քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Պոպովը կազմակերպել է Կրասնոգորսկի իր արվարձանային տարածքում շինարարական աշխատանքների կատարումը ՝ օգտագործելով Պատրիոտ այգու ռեսուրսները, ինչպես նաև ստիպել է առևտրային կազմակերպությունների ղեկավարներին առանց վճարման աշխատանքներ կատարել իր օբյեկտներում։ Նրա ամառանոցը կազմում է մոտ 3 հեկտար, և այնտեղ շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվել այգու հաշվին։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
