Թրամփը ցմահ ազատազրկում է խոստացել Ցուկերբերգին
![]() ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը 2020թ․ ընտրությունների ժամանակ իր դեմ դավադրություն էր նախապատրաստում, հաղորդում է Politico-ն: Պարբերականը վկայակոչում է Թրամփի «Փրկել Ամերիկան» գիրքը, որը պետք է լույս տեսնի սեպտեմբերի 3-ին: Քաղաքական գործիչը պատմում է իր առաջին նախագահական ժամկետի ավարտին Ցուկերբերգի հետ հանդիպման մասին։ Թրամփը պնդում է, որ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 420 միլիոն դոլարի նվիրատվություն են արել, որպեսզի օգնեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին 2020թ․ Covid-19 համավարակի ժամանակ ընտրություններ անցկացնել:Այդ գումարն ուղղվել է ձայների հաշվարկի համար նախատեսված նոր սարքավորումներին, ընտրատեղամասերի աշխատակիցների ուսուցմանը, անհատական պաշտպանության միջոցներին, ինչպես նաեւ փոստով քվեարկության կազմակերպմանը, գրում է NYT-ն: Այս գործողությունները քննադատության են արժանացել պահպանողականների կողմից, որոնք կասկածում են, որ Ցուկերբերգը փորձել է ազդել քվեարկության ընթացքի վրա՝ Ջո Բայդենի հաղթանակն ապահովելու համար։ «Մենք ուշադիր հետևում ենք նրան, և եթե այս անգամ նա ինչ-որ անօրինական բան անի, ապա իր կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում, ինչպես մյուսները, ովքեր խարդախություն կկատարեն 2024 թվականի նախագահական ընտրություններում»,-ասել է Թրամփը։ |
«Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային զորքեր ուղարկել Ուկրաինա»․ Սթարմեր
6310:44Թրամփը հերքել է, որ Զելենսկուն «բռնապետ» է անվանել (տեսանյութ)
8710:20«Մեզնից ոչ ոք նրանից չի տարբերվում»․ Էդգար Ղազարյան
6310:12«Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության, այլ իր «լեզվի» պատճառով». Սուրեն Սուրենյանց
6209:54«Երևանցիներն ու մի մոլորված դավալեցի որոշում են, թե ով պետք է ղեկավարի գյումրեցիներին»․ Էդգար Ղազարյան
6809:42«Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել»․ Տիգրան Աբրահամյան
8109:36